Հայաստանի բռնցքամարտի սիրահարները հետաքրքիր մենամարտերի ականատեսը լինելու լավ հնարավորություն են ստացել:
Մայրաքաղաքի << Դինամո >> մարզադահլիճում դեկտեմբերի 16 –ին, ժամը 17 . 00 –ին, կմեկնարկի չորս երկրների թիմերի մասնակցությամբ միջազգային մրցաշար: Վրաստանի, Իրանի, Ուկրաինայի և Հայաստանի հավաքականների միջև, անկասկած, սուր պայքար կծավալվի, քանզի մրցությունը թիմային ձևաչափով է անցկացվելու:
Մրցավարական հանձնախմբի աշխատանքները կղեկավարի միջազգային կարգի մրցավար, վանաձորցի Վարդան Բաղդասարյանը: